Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ

Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./ԱՌԿԱ/. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ։

Այս մասին տեղեկությունը 1lurer.am-ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով երեկ՝ մայիսի 28-ին, դիմել ենք ՄԻԵԴ», - ասաց Սամվելյանը։

Հիշեցնենք` մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը:

ՔԿ-ից ավելի ուշ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանին և Կարեն Աշոտի Ղազարյանին: ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:18 29.05.2023




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×