Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը ՀԲ «Կանայք, բիզնեսը և օրենքը» 2020թ զեկույցի 190 երկրների շարքում

15.01.2020, 16:06
Հայաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը ՀԲ «Կանայք, բիզնեսը և օրենքը» 2020թ զեկույցի 190 երկրների շարքում
Հայաստանը զբաղեցրել է 69-րդ տեղը ՀԲ «Կանայք, բիզնեսը և օրենքը» 2020թ զեկույցի 190 երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» 2020թ զեկույցի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում 69-րդն է՝ ընդհանուր 82,5 միավորով։

Ուսումնասրիության մեջ վերլուծվել են աշխատանքային և գործարարական գործունեությունը բարդեցնող օրենքներ:

Ուսումնասիրությունը անց է կացվում 100 բալանոց համակարգով:

Մասնավորապես, յուրաքանչյուր երկրի, որում անց է կացվում դիտարկումը, տրվում են միավորներ 8 ցուցանիշերով. տեղաշարժման ազատություն, աշխատանքի տեղավորում, վարձատրություն, ամուսնություն, մայրություն, բիզնեսի վարում, գույքի տնօրինում և կենսաթոշակի ապահովում:

Իրավիճակը Հայաստանում

Առավելագույն 100 միավոր Հայաստանը ստացել է «տեղաշարժման ազատություն», «ամուսնություն», « գույքի տնօրինում » և « կենսաթոշակի ապահովում» ցուցանիշներով:

Բարձր միավորներ Հայաստանը ստացել է նաև «բիզնեսի վարում» և «վարձատրություն» ցուցանիշներով:
«Մայրություն» ոլորտում մեր երկրին տրվել է 60 միավոր, իսկ «աշխատանքի տեղավորում» ոլորտում` 50 միավոր:

«Հայաստանում ուժի մեջ է մտել ընտանեկան բռնությունից կանանց պաշտպանության օրենսդրությունը»,- նշվում է ՀԲ-ի մամուլի հաղորդագրության մեջ:-0-