Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայկական նռան գինին կարող է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

27.02.2020, 20:36
Վարչապետը բազմիցս է գրավել հանրության ուշադրությունը ՀՀ–ում արտադրվող մրգային գինիների նկատամամբ
Հայկական նռան գինին կարող է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ նռան գինին որպես մտավոր սեփականություն գրանցելու համար: Այս մասին հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նա գոհունակությամբ հայտնել է, որ ողջ աշխարհում հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում:

«Այս համատեքստում արժե մտածել ՅՈՒՆԵՍԿՕ-ում նռան գինու մեր ինտելեկտուալ սեփականությունը գրանցելու մասին, որը նոր ուժ կտա այդ բրենդին»,- նշել է վարչապետը:

Վարչապետը բազմիցս է գրավել հանրության ուշադրությունը Հայաստանում արտադրվող մրգային գինիների նկատամամբ՝ նշելով սպառողների հետաքրքության, ինչպես նաև այդ արտադրանքի արտահանման աճը:

Այդպես, նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի (26,4%), մրգային գինիների (70,8%), խաղողի գինու (25,3%), բուսական ծագմամբ արտադրանքի (14,3%) ապրանքախմբերում:

«Ես արտադրողների հետ եմ խոսել, մրգային գինիների հետ կապված հետաքրքիր պրոցեսներ են տեղի ունենում: Մենք պետք է այս ոլորտին աջակցենք, քանի որ այստեղ հավանականություն կա նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու»,- ընդգծել է վարչապետը: -0-