Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայտնի է` երբ կվառվեն Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը

10.12.2019, 16:15
Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը
Հայտնի է` երբ կվառվեն Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը։

«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը», – նշվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանից բոլորին հրավիրում են դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ:–0–