Рейтинг@Mail.ru
USD
397.78
EUR
408.04
RUB
3.874
GEL
140.07
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հերթերի կառավարման հիբրիդային մոդել է ներդրվել Երևանի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում

12.09.2024, 15:34
Ինչպես կարելի է գրանցվել Երևանում անձնագիր ստանալու, փոխելու և միգրացիոն այլ ծառայություններից օգտվելու համար
Հերթերի կառավարման հիբրիդային մոդել է ներդրվել Երևանի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Էլեկտրոնային հերթը բեռնաթափվել է, այսօրվանից հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ, հայտնում են ծառայությունից։ 

Միաժամանակ սպասարկումն իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ հերթի ապարատով տրամադրվող կտրոնների միջոցով։ 

Ընդգծենք, որ առաջնահերթ սպասարկվում են առցանց հերթագրում ունեցողները, հետևաբար` հորդորում ենք քաղաքացիներին մոտենալուց առաջ առցանց հերթագրվել։ 

Առանց հերթագրման մոտեցող քաղաքացին, ըստ առկա կուտակումների, ինքն է գնահատում տվյալ օրվա ընթացքում սպասարկման հնարավորությունը։

Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Այսօրվանից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր 11 տարածքային ստորաբաժանումներում, առաջիկա շաբաթում այն ներդրված կլինի նաև 19 մարզային ստորաբաժանումներում, իսկ մինչև տարեվերջ՝ ամբողջ հանրապետությունում։