Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը 1 տարով կերկարացվի

09.12.2020, 17:14
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է երկարացնել հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը
Հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը 1 տարով կերկարացվի
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է երկարացնել հին նմուշի անձնագրերի գործողության ժամկետը։

Հայաստանում գործող օրենսդրության համաձայն, երկրի ներսում պետք է գործի ID քարտ, որը փոխարինում է հին նմուշի անձնագրերին, որոնք պետք է աստիճանաբար դուրս գան շրջանառությունից։ Երկրի սահմաններից դուրս այցելելու համար քաղաքացիներին առաջարկվում է ստանալ կենսաչափական անձնագիր։

Ինչպես փոփոխությունը ներկայացնելիս նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարացնել` 2021թ.–ի հունվարի 1–ից մինչև 2022թ.–ի հունվարի 1–ը, քաղաքացիների` անձը հաստատող փաստաթուղթ ստանալու իրավունքները երաշխավորելու համար։

«Այս փոփոխությունները կօգնեն իրականացնել քաղաքացիներին փաստաթղթերի տրամադման գործընթացը, քանի դեռ Հայաստանը չի կնքել պայմանագիր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությամբ զբաղվող նոր ընկերության հետ», – ասաց Ֆիդանյանը։

PWPW լեհական ընկերության հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել է 2017թ.–ին։ Համավարակի ընթացքում հնարավոր չի եղել ավարտել տենդերը, որի ընթացքում կընտրվեր նոր թեկնածու։

Ավելի վաղ Ֆիդանյանը նշել էր, որ հայտարարվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր տենդեր, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 6 եվրոպական ընկերություն։ Նա նաև նշել էր, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերը կարող են արտադրվել ու տպվել հանրապետությունում։–0–