Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հռոմից ժամանած ՀՀ քաղաքացիները կմեկուսացվեն Դիլիջանում. ՊՆ

16.03.2020, 12:37
Հռոմից ժամանած ՀՀ քաղաքացիները կմեկուսացվեն Դիլիջանում. ՊՆ
Հռոմից ժամանած ՀՀ քաղաքացիները կմեկուսացվեն Դիլիջանում. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./ԱՌԿԱ/.Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

«Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար: Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում:

Նա նաև տեղեկացրել է, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի:

Հիշեցնենք, որ այսօր գիշերը Հռոմից հատուկ չարթերային չվերթով Երևան է ժամանել ՀՀ 67 քաղաքացի, նրանք կմնան 14–օրյա կարանտինում։-0-