Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ինչ տուգանքներ են նախատեսված, և որ դեպքում վարորդը միավորներ կկորցնի բալային համակարգի մանրամասները (ՎԻԴԵՈ)

15.01.2020, 12:47
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ մանրամասն բացատրվում է, թե ինչ տուգանքներ են նախատեսված, և որ դեպքերում վարորդները միավորներ կկորցնեն
Ինչ տուգանքներ են նախատեսված, և որ դեպքում վարորդը միավորներ կկորցնի բալային համակարգի մանրամասները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը Facebook–յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ մանրամասն բացատրվում է, թե ինչ տուգանքներ են նախատեսված, և որ դեպքերում վարորդները միավորներ կկորցնեն հունվարի 1-ից ուժի մեջ մտած ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգով։

ԱԺ-ն դեկտեմբերի 9–ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական իրավունք ստանալուց հետո տարվա համար տրվում է 9 միավոր, ինչից հետո իրավախախտման համար հանվելու են տուգանային միավորներ, որոնց չափը սահմանվելու է` ելնելով խախտման հանրային վնասակարության աստիճանից ու քանակից։

9 միավորը սպառելու դեպքում քաղաքացին կես տարով զրկվում է մեքենա վարելու իրավունքից, ինչից հետո նրան կրկին տրվում է 9 միավոր։ Եթե երկրորդ անգամ վարորդը սպառի 9 միավորը, ապա վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարի ժամկետով, իսկ դրանից հետո արդեն պետք է ընդհանուր հիմունքներով քննություն հանձնի և ստանա վարորդական իրավունք:–0–