Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-5

ՃՈ–ն զգուշացնում է. վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

21.05.2020, 17:37

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Քննություններին մասնակցելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով՝ անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ info@roadpolice.am էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։–0–