Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին հուշագիրը

09.03.2020, 20:30
Ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմը
Ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին հուշագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես կասեցվել է Հայաստանի և Իրանի միջև առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին հուշագիրը: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: 

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: 

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7-ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: 

Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով:-0-