Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Ժամանակավորապես կդադարեցվի երևանյան կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկը

05.06.2019, 14:49
Ժամանակավորապես կդադարեցվի երևանյան կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկը։
Ժամանակավորապես կդադարեցվի երևանյան կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկը

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 8-ին ժամանակավորապես կդադարեցվի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը: 

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հունիսի 8-ին` առավոտյան ժամը 05:00-ից, Մյասնիկյան պողոտայի՝ դեպի կենտրոն իջնող ուղղությամբ հատվածում իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը ժամանակավորապես փակ կլինի: 

«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - նշում են Երևանի քաղաքապետարանից:-0-