Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Ջրամատակարարման նոր համակարգեր կկառուցվեն Երևանի Նոր Խարբերդ, Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում

24.07.2023, 14:37
Երևանի Նոր Խարբերդ, Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում կկառուցվեն ջրամատակարարման նոր համակարգեր
Ջրամատակարարման նոր համակարգեր կկառուցվեն Երևանի Նոր Խարբերդ, Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. Երևանի Նոր Խարբերդ, Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերում կկառուցվեն ջրամատակարարման նոր համակարգեր։ Այս հարցը քննարկվել է այսօր Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։

Ինչպես տեղեկացրեց «Վեոլիա Ձուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը, Նոր Խարբերդում ջրամատակարարումն իրականացվում է 6-ժամյա գրաֆիկով։ Երկար տարիներ բնակիչներն ինքնուրույն են անցկացրել ջրատարներ՝ առանց նախագծային և հաշվարկային փաստաթղթերի, շինարարական նորմերի կոպիտ խախտումներով, ինչի կապակցությամբ ջրամատակարարման գրաֆիկ սահմանելու հետ կապված հսկայական խնդիրներ կան։

2022 թվականի ընթացքում «Վեոլիա ջուր»-ը պատվիրել է Սիլիկյան, Հաղթանակ և Նոր Խարբերդ թաղամասերի մոտ 57 կմ երկարությամբ ջրամատակարարման ցանցերի փոխարինման նախագծային և հաշվարկային փաստաթղթեր։ Փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, և ֆինանսավորման հարցի լուծմամբ կսկսվի նախագծերի իրականացումը։

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն այս շաբաթ Սիլիկյանում, իսկ Նոր Խարբերդում՝ 2024 թվականի մարտին։–0–