ԿԳՄՍՆ–ն թեթևացրել է դիմորդների խնդիրը. արտակարգ դրության պայմաններում է հնարավոր է բուհ ընդունվել` հանձնելով միայն մեկ քննություն
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկորրդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։
Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախատեսվում է կատարել փոփոխություններ մասնագիտությունների և առարկաների ցանկում։
Նա նշեց, որ նման փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ երկրում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, որի պատճառով անգամ դիտարկվում էր հնարավորություն հրաժարվելու ընդունելության քննություններից, սակայն արդյունքում որոշում ընդունվեց տալ հնարավորություն ընդունվելու բուհ`հանձնելով միայն մեկ քննություն։
«Այս փոփոխությունը թույլ կտան հետագայում ևս արտակարգ դրության կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում ընդունել օպերատիվ որոշումներ ընդունելության ընդամենը մեկ քննություն կազմակերպելու մասին», – ասաց Հարությունյանը։
Քննությունների ամսաթվերը
Ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակեց 2020թ.–ին միասնական քննությունների անցկացման ամսաթվերը։
Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝
հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։