Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ԿԳՄՍՆ–ն թեթևացրել է դիմորդների խնդիրը. արտակարգ դրության պայմաններում է հնարավոր է բուհ ընդունվել` հանձնելով միայն մեկ քննություն

25.06.2020, 18:57
ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկորրդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները
ԿԳՄՍՆ–ն թեթևացրել է դիմորդների խնդիրը. արտակարգ դրության պայմաններում է հնարավոր է բուհ ընդունվել` հանձնելով միայն մեկ քննություն

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն հինգշաբթի արտահերթ նիստի ժամանակ երկորրդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները։

Ինչպես փոփոխությունները ներկայացնելիս նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախատեսվում է կատարել փոփոխություններ մասնագիտությունների և առարկաների ցանկում։

Նա նշեց, որ նման փոփոխությունների անհրաժեշտություն առաջացավ երկրում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, որի պատճառով անգամ դիտարկվում էր հնարավորություն հրաժարվելու ընդունելության քննություններից, սակայն արդյունքում որոշում ընդունվեց տալ հնարավորություն ընդունվելու բուհ`հանձնելով միայն մեկ քննություն։

«Այս փոփոխությունը թույլ կտան հետագայում ևս արտակարգ դրության կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում ընդունել օպերատիվ որոշումներ ընդունելության ընդամենը մեկ քննություն կազմակերպելու մասին», – ասաց Հարությունյանը։

Քննությունների ամսաթվերը

Ավելի վաղ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակեց 2020թ.–ին միասնական քննությունների անցկացման ամսաթվերը։

Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝
հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հարությունյանը, dimord.am հատուկ կայքի միջոցով բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 4,4 հազար դիմորդ։–0–