ԿԳՄՍ նախարար. մեր փոքրիկ հանրապետության համար այդքան բուհը, իմ խորին համոզմամբ, բավականին «ճոխություն է» (ՎԻԴԵՈ)
10.02.2021,
19:28
ԿԳՄՍ նախարարը «ճոխություն է» անվանել բազմաթիվ բուհերի առկայությունը Հայաստանում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում «ճոխություն է» անվանել նման փոքր երկրում բազմաթիվ բուհերի առկայությունը։
ԱԺ–ն քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը։ Օրինագծով, այլ փոփոխությունների հետ մեկտեղ, նախատեսված է, որ բուհի կառավարման խորհուրդը կկրճատվի` 24 կամ 32 մարդուց, կախված բուհի մասշտաբներից, դառնալով 9–ը, որոնցից 4–ին ընտրում է բուհի ակադեմիական խորհուրդը, իսկ 5–ին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը։
«Հայաստանում անբնական քանակով շատ բուհեր կան, ոչ միայն մասնավոր, այլև պետական։ Մեր փոքրիկ հանրապետության համար այդքան բուհը, իմ խորին համոզմամբ, բավականին «ճոխություն է» և չեմ կարծում, որ դա պարտադրված անհրաժեշտություն է», – ասաց Դումանյանը։
Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհրդի անդամների թվին, ապա, նրա խոսքով, հիմա ևս բարդ է հիմնավորել` ինչի պետք է լինի 9, այլ ոչ թե 8 կամ 10 մարդ։
«Հարաբերակցությունը պետք է լինի ոչ թե 4 և 5, այլ, իմ խորին համոզմամբ, 9։0 այն պատճառով, որ եթե բուհի հիմնադիրը պետությունն է, նա էլ պետք է կրի 100% պատասխանատվություն բուհի գործունեության համար։ Սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ որոշումը ճիշտ չէր ընդունվի հասարակության կողմից», – ասաց Դումանյանը։
Հայաստանում այսօր գրանցված է ավելի քան երկու տասնյակ պետական բուհ և մի քանի տասնյակ մասնավոր բուհեր, որոնք այդ թվում գործում են միջկառավարական համաձայնագրերի շրջանակում։–0–