Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+23

ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

30.01.2023, 12:37
ՀՀ ԱԳՆ–ն նշում է, որ Ադրբեջանում պահվում են 33 հայ ռազմագերի, որոնց Բաքուն հրաժարվում է հանձնել Երևանին։ Միաժամանակ իրավապաշտպանները նշում են 80 բանտարկյալների առկայության մասին
ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./ԱՌԿԱ/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայերին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հայաստանի արտգործնախարարությունը նշում է, որ Ադրբեջանում պահվում են 33 հայ ռազմագերի, որոնց Բաքուն հրաժարվում է հանձնել Երևանին։ Միաժամանակ իրավապաշտպանները նշ ում են 80 բանտարկյալների առկայության մասին։

Ինչպես ավելի վաղ Ամատունին հայտնել էր «Նովոստի-Արմենիա» YouTube-ի ալիքի «Հատուկ կարծիք» հաղորդաշարում, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում ամիսը մեկ այցելում են հայ գերիներին։ Նրա խոսքով, այս այցելությունների ընթացքում հնարավոր է կապ հաստատել ծնողների և հարազատների հետ ինչպես ԿԽՄԿ-ի միջոցով նամակների, այնպես էլ հեռախոսազանգերի կամ տեսաուղերձների միջոցով, որոնք տեսագրվում են այցելության ընթացքում, այնուհետև փոխանցվում ընտանիքներին։-0-