Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կառավարությունում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը, ԿԳՄՍ–ն առաջարկների փաթեթ է ներկայացրել

15.04.2020, 15:51
Կառավարությունում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը, ԿԳՄՍ–ն առաջարկների փաթեթ է ներկայացրել
Կառավարությունում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը, ԿԳՄՍ–ն առաջարկների փաթեթ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:

Ծավալված քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել ուսանողների վարձրավճարների հետ կապված խնդրին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:

Մտքեր են փոխանակվել նաև աշակերտներին պլանշետներով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընթացի համապարփակ կազմակերպումը և ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին հանձնարարել ներկայացնել պլանշետների արտադրության կազմակերպման ծրագիր, որը ոչ միայն ստեղծված իրավիճակում լուծում կառաջարկի, այլ յուրաքանչյուր տարի աշակերտներին կապահովի պլանշետների անհրաժեշտ խմբաքանակով:–0–