Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու որոշումը. որտե՞ ղ է գտնվելու քաղաքը (ՎԻԴԵՈ)

21.04.2023, 12:27
Հայաստանում Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ, և այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական կլինի. ՎԻԴԵՈ
Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու որոշումը. որտե՞ ղ է գտնվելու քաղաքը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանում Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ, և այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական կլինի։

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանոը։

«Մենք բաց առաջարկով, խնդրանքով, հորդորով կդիմենք մեր բուհական, ակադեմիական շրջանակներին՝ արձանագրելով հետևյալը՝ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 բուհ։ Տրամադրված ենք, որ այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական լինի, բայց, եթե կպարզվի, որ այլ աղբյուրներ էլ կան, որ հավելյալ կֆինանսավորեն, շատ ավելի լավ։ Բայց մեր նպատակն այն է, որ այդ 8 բուհերը իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան։ Մենք որոշ ժամանակ քննարկումներ կիրականացնենք բուհերի հետ»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ամենամեծ նախագիծն է լինելու՝ հավելելով, որ լուրջ և խորը թիմային աշխատանք է պետք։
Նշենք, որ այսօրվա նիստում կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը:

Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։

«Նախատեսվում է, որ Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որտեղ տեղակայված կլինեն, համապատասխանաբար, արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, իսկ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածության բուհեր, այնպես էլ հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհեր», –նշեց նախարարը։

 Անդրեասյանն ընդգծեց, որ այս որոշմամբ Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրը տեղափոխում են գործնական փուլ, որին հաջորդելու է հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն Ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը։

Փաշինյանն իր հերթին ընդգծեց, որ արդեն կողմնորոշվել են Ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցում։ Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևան քաղաքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման կետում։–0–