Կարգավորիչը մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
29.11.2023,
20:44
Շուրջ հինգ օր է, ինչ հարյուրավոր հայկական բեռնատարներ՝ գյուղմթերքով, ծաղիկներով, ձկներով և այլն, Վերին Լարսի անցակետում կանգնած են
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանված բեռներում ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզորի») կողմից կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման դեպքերը նոյեմբերի 24-ից 26-ն ընկած հատվածում նախորդող 11 ամիսների համեմատ հաճախակիացել են 110 անգամ, հայտնում են գերատեսչությունից։
«Մտահոգիչ է այն, որ ՌԴ համապատասխան գերատեսչության կողմից 2023 թվականի ընթացքում ՀՀ-ից արտահանված բեռներում արձանագրված ընդհանուր 72 խախտումներից կեսը՝ 36-ը, հայտնաբերվել են նախորդ գրեթե 11 ամիսների ընթացքում, իսկ մյուս կեսը՝ ընդամենը 3 օրերի ընթացքում։ Եվ դա այն պարագայում, երբ, ըստ ՌԴ այդ գերատեսչության հայտարարության, ստուգումներն իրականացվել են աշխատանքային կարգով՝ առանց վերհասկողության ընթացակարգի փոփոխության», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ինչպես նախկինում է ուսումնասիրել ու արձագանքել խախտումների բոլոր դեպքերին, այնպես էլ հիմա վերահսկողական միջոցառումներ կիրականացնի հայտարարության մեջ նշված բոլոր դեպքերի մասով, բոլոր բեռների նկատմամբ՝ ակնկալելով հետևողական և անաչառ համագործակցություն ՌԴ Անասնաբուժական և բուսասանիտասրական վերահսկողության դաշնային ծառայության կողմից։
Շուրջ հինգ օր է, ինչ հարյուրավոր հայկական բեռնատարներ՝ գյուղմթերքով, ծաղիկներով, ձկներով և այլն, Վերին Լարսի անցակետում կանգնած են։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմը խստացրել է բեռների ստուգման կանոնները՝ պատճառաբանելով բուսասանիտարական չափանիշներին չհամապատասխանելը։ Մինչդեռ լրատվամիջոցներն այս արգելքի մեջ քաղաքական դրդապատճառ են տեսնում՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 22-23-ը Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Նոյեմբերի 29-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց Հայաստանից բուսական ծագման արտադրանքի մատակարարման խախտումների ավելացման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանի Հանրապետությունից մատակարարվող պտուղ-բանջարեղենային մթերքում արձանագրվել է կարանտին վնասատուների հայտնաբերման 72 դեպք։ Նշվում է, որ սահմանին բուսասանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման և մաքսազերծման կանոնները չեն փոխվել։–0–