Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Կասեցվել է «Կոտայք» գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը

04.03.2021, 21:37
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Կոտայք» գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը
Կասեցվել է «Կոտայք» գարեջրի արտադրության առանձին գործառույթն ու հացի արտադրամասի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Արարատի մարզային կենտրոնների տեսուչները, իրենց վերահսկողական գործառույթների շրջանակներում, ուսունասիրություններ են իրականացրել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ-ում (ք. Աբովյան) և անհատ ձեռնարկատեր Գրիգոր Սահրադյանին պատկանող հացի արտադրամասում (ք. Մասիս), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանելու հիմքով, կասեցվել է «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ գործունեության առանձին գործառույթը՝ ապակյա շշերով գարեջրի արտադրամասի արտադրական գործունեությունը, ինչպես նաև հացի արտադրամասի գործունեությունն ամբողջությամբ, որտեղ, բացի սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, նաև վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ հատվածներն առանձնացված չեն եղել, սննդամթերքի պահպանման հատվածից, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկված չեն եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների և չեն ունեցել սանիտարական գրքույկներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Խախտումների վերացման համար ժամկետ է սահմանվել:–0–