Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Կայանումը Երևանի կենտրոնում կթանկանա՝ կախված գոտիավորումից

12.09.2023, 14:51
Ներկայում Երևանում «կարմիր գծերում» կայանելու 1 ժամը 100 դրամ է, օրական 500 դրամ, շաբաթական 1000 դրամ, ամսական 5000 դրամ, տարեկան մինչև 12 հազար դրամ
Կայանումը Երևանի կենտրոնում կթանկանա՝ կախված գոտիավորումից
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Տրանսպորտային միջոցների կայանման տեղական տուրքերի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագիծը, որը նախատեսում է Երևանում կայանման համակարգի փոփոխություն և գոտիավորում։

Փոփոխությունների համաձայն՝ Երևանում գործող ավտոկայանատեղիները նախատեսվում է տարբերակել ըստ իրենց նշանակության. հաշմանդամ վարորդների համար կլինի մեկ գույնի ճանապարհային գծանշում, ծառայողական մեքենաների համար՝ մեկ այլ, իսկ սովորական քաղաքացիների համար՝ մեկ ուրիշ:

Այս դեպքում կայանման վայրը կազդի գնագոյացման վրա: Այսպիսով, քաղաքի կենտրոնում կայանելն ավելի թանկ կլինի, իսկ ծայրամասերում՝ ավելի էժան։ Նոր սակագները կսահմանվեն՝ ըստ գոյություն ունեցող գոտիավորման:

Ներկայում Երևանում «կարմիր գծերում» կայանելու 1 ժամը 100 դրամ է, օրական 500 դրամ, շաբաթական 1000 դրամ, ամսական 5000 դրամ, տարեկան մինչև 12 հազար դրամ:-0-