Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան. Փաշինյան
23.02.2020,
21:21
Փաշինյանը նաև նշել է, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./ԱՌԿԱ/. Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարութունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։
«Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։ Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են» – նշել է վարչապետը։
Նշենք, որ Իրանում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 19–ին։ Այսօրվա դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ։ Իրանում 2019-nCoV տիպի կորոնավիրուս է ախտորոշվել 28 մարդու մոտ։ Օրերս Facebook–ի հայկական հատվածում ակտիվորեն քննարկվում էր հայ–իրանական սահմանը փակելու անհրաժեշտությունը գոնե Նովրուզ Բայրամի ժամանակահատվածում, որը բազմաթիվ իրանցիներ նախընտրում են տոնել Երևանում։-0-