Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+28

Կենդանի կենդանիների տարանցիկ փոխադրումը Իրանի տարածքով վերականգնվել է

10.04.2024, 12:37
Կենդանիները պետք է անցնեն Իրանի տարածքով՝ առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի
Կենդանի կենդանիների տարանցիկ փոխադրումը Իրանի տարածքով վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Կենդանիները պետք է անցնեն Իրանի տարածքով՝ առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։

Տարանցիկ փոխադրման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am, հետևյալ հղումով։