Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից, այն իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով

04.05.2020, 15:17
Փոստային բաժանմունք գնալու անհրաժեշտություն չկա
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից, այն իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. 2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանրապետությունում ս.թ. մայիս ամսվա կենսաթոշակների (նպաստների) վճարումը մայիսի 5-ից կրկին իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով:

Փոստային բաժանմունք գնալու անհրաժեշտություն չկա:

«Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–