Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 13, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Կգործարկվի Սաուդյան Արաբիա–Հայաստան ուղիղ չվերթ

11.05.2023, 12:58
Այս տարվա հունիսից Flynas ավիաընկերությունը կգործարկի ուղիղ չվերթեր Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան
Կգործարկվի Սաուդյան Արաբիա–Հայաստան ուղիղ չվերթ
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Այս տարվա հունիսից Flynas ավիաընկերությունը կգործարկի ուղիղ չվերթեր Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան, հաղորդում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը և նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը հանդիպել են Flynas ավիաընկերության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սաուդյան Արաբիայից դեպի Հայաստան ուղիղ չվերթները, որոնք կմեկնարկեն ս.թ. հունիսից, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում:–0–