Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Խնձորուտում նոր հեծանվուղի է կառուցվել

24.08.2020, 16:03
Նոր հեծանվուղին արդեն իրականություն է և մեծապես նպաստում է ներգնա զբոսաշրջության զարգացմանը
Խնձորուտում նոր հեծանվուղի է կառուցվել
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում ԵՄ աջակցությամբ զարգանում է հեծանվային զբոսաշրջությունը. զբոսաշրջիկների համար հեռավոր Խնձորուտ համայնք այցելելն ավելի հեշտ է դարձել շնորհիվ կառուցված արշավուղու և ճանապարհային տեղեկատվական ցուցանակների, հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։

Հիմնադրամի (FPWC) և Վորլդ Վիժն Հայաստանի ջանքերով նոր հեծանվուղին արդեն իրականություն է և մեծապես նպաստում է ներգնա զբոսաշրջության զարգացմանը։ Հիմնադրամի տեսանկյունից հատկապես կարևոր է նախագծի բնապահպանական մասը, որը գրավականն է նաև անվնաս զբոսաշրջության զարգացման։

Արշավուղին կառուցվել և ցուցանակները տեղադրվել են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում։

Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո-զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC համագործակցել է «Վելո Քլաբ» երիտասարդական ՀԿ-ի հետ: Համագործակցությունն, անխոս, ստացված է։ «Վելո Քլաբ» ՀԿ-ը խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը։–0–