Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Խոշոր գումարի յուրացում. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով նյութեր են նախապատրաստվում

12.12.2019, 11:44
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում պատրաստվում են նյութեր, որոնք վերաբերում են ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին
Խոշոր գումարի յուրացում. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում պատրաստվում են նյութեր, որոնք վերաբերում են ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։   

Մամուլի հրապարակումների համաձայն, Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ–ի փաստացի սեփականատերն է։ 2012–2018թթ.–ին, զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել և մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Նշենք, որ Հայրապետյանը ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2002–2018թթ.–ին։–0–