Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը 10 օրով կասեցնում են երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./ԱՌԿԱ/. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը:
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով», – նշել է Ավինյանը։–0–