Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության տուժածներին օգնություն տրամադրելու համար 1 միլիոն ֆունտ հատկացնելու մասին

31.10.2020, 16:11
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության տուժածներին օգնություն տրամադրելու համար 1 միլիոն ֆունտ հատկացնելու մասին
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության տուժածներին օգնություն տրամադրելու համար 1 միլիոն ֆունտ հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Մեծ Բրիտանիան հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության տուժածներին օգնություն տրամադրելու համար 1 միլիոն ֆունտ հատկացնելու մասին:

Ինչպես ասվում է  Մեծ Բրիտանիայի կառավարության կայքէջում, այդ միջոցները կօգտագործվեն սնունդ և դեղորայք տրամադրել հակամարտությն ժամանակ տուժած մարդկանց:

Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը, օգնության շրջանակում հակամարտությունից տուժած հազարավոր մարդիկ դեղեր, սնունդ և ավելի ապահով բնակարան կստանան:

Ի պատասխան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կոչին՝ ճգնաժամային իրավիճակում գտնվող քաղաքացիական անձանց այժմ կտրամադրվեն անհրաժեշտ բժշկական պարագաներ, ներառյալ վիրակապման պարագաներ և վիրակապեր՝ Մեծ Բրիտանիայի օգնության նոր փաթեթի տեսքով: Մարտերում տուժած մարդիկ, ներառյալ կրակի տակ հայտնված երեխաները, ԿԽՄԿ-ի աջակցությամբ կյանքի համար անհրածեշտ օգնություն կստանան բժշկական հաստատություններում կամ փրկարարներից:

«Տուժածներից շատերի համար սահմանափակ է սննդի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունը, իսկ Միացյալ Թագավորության աջակցությունը ծածկոցներ, սննդամթերքի ծանրոցներ և հիգիենայի հիմնական պարագաներ կտրամադրի մարտերի շրջակայքում գտնվող անապահով մարդկանց», - ասված է հայտարարության մեջ:

«Մենք շարունակում ենք երկու կողմերին կոչ անել համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ և փնտրել խաղաղ, բանակցային և քաղաքական լուծում, որը տարածաշրջանի ժողովուրդներին այդքան անհրաժեշտ է», - ասել է Ռաաբը:

Իր հերթին, ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուպը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորությանը տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեության մեջ ունեցած ներդրման համար:-0-