Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք. Սուրենյան

28.02.2020, 15:12
Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք. Սուրենյան
Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք։ Այս մասին իր Facebook-յնա էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

«Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում +18․․․+20, լեռնային գոտում +10․․․․+15 աստիճանի»,- գրել է Սուրենյանը:

 Սակայն սպասվում են նաև ցուրտ օրեր: Ըստ Գագիկ Սուրենյանի՝ առանձին օրեր (3-4 օր) արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 0․․․-4, նախալեռնային գոտում -4․․․-6, լեռնային գոտում -7…-10 աստիճանի։-0-