Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Մարության. մենք կառավարության հետ համատեղ եկանք մի կետի, որ մետրոպոլիտենը կառուցվելու է պետության կողմից (ՎԻԴԵՈ)

05.08.2020, 00:51
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնաբանել է մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը. ՎԻԴԵՈ
Մարության. մենք կառավարության հետ համատեղ եկանք մի կետի, որ մետրոպոլիտենը կառուցվելու է պետության կողմից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնաբանել է մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը։

Ի վերջո, երկար բանակցություններից և տարբեր մոտեցումներից հետո մենք կառավարության հետ համատեղ եկանք մի կետի, որ մետրոպոլիտենը կառուցվելու է պետության կողմից։ Դա ամենաճիշտ տարբերակն է, որտեղ պետությունը ամենաշատ կշահի», – ասաց Մարությանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով, Երևանի քաղաքապետարանը նույնպես կլինի այդ կառուցապատման ակտիվ մասնակիցը։

«Մենք մեր վրա ենք վերցրել մրցույթի կազմումը, մենք ուզում ենք անենք ամբողջը։ Հիմա էս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ պետք է մրցույթի մասնակիցն առաջարկի տեխնիկական բնութագիր, և նաև այդ տեխնիկական բնութագրի հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը։ Սա ընդհանուր առաջին մասն է։ Երբ կունենանք նախագիծ, դա արդեն կդնենք մրցույթի` տենդերի։ Եվ այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, արդեն կկառուցի այդ համալիրը «Բարեկամություն» կայարանից», – ասաց Մարությանը։–0–