Рейтинг@Mail.ru
USD
385.32
EUR
455.06
RUB
4.9092
GEL
141.61
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+29

Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ և նոր մշակույթի ձևավորում (ՎԻԴԵՈ)

07.07.2021, 18:04
Յուրաքանչյուր շաբաթ Street Work out  Հայաստանյան ֆեդերացիան բացօթյա մարզանք է կազմակերպում այն համայնքների բնակիչների համար, որտեղ պրոֆեսիոնալ մարզահրապարակներ կան.ՎԻԴԵՈ
Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ և նոր մշակույթի ձևավորում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Յուրաքանչյուր շաբաթ Street Work out Հայաստանյան ֆեդերացիան բացօթյա մարզանք է կազմակերպում այն համայնքների բնակիչների համար, որտեղ պրոֆեսիոնալ մարզահրապարակներ կան: Ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով, նպատակը առողջ ապրելակերպի հանրայնացումն է, նոր մշակույթի ձևավորումը:

«Այսպիսի 10-ը խաղահրապարակ կա Հայաստանում: Դրանցից 5-ը՝ Երևանում, Գյումրիում, Մեծամորում, Նոր Հաճնում և Արցախում, կառուցվել են Կոնվերս բանկի աջակցությամբ՝ Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Այսօր այդ խաղահրապարակները մարդկանց հանգստի սիրելի վայրերից են: Հատկապես ոգեւորիչ է երեխաների և դեռահասների հետաքրքրությունը այստեղ մարզումների նկատմամբ »,-ասում է նա:

Բացօթյա մարզանքների, Կոնվերս բանկի հետ Street Work out-ի Հայաստանյան ֆեդերացիայի համագործակցության մասին տեսանյութ կարող եք դիտել հետևյալ հղմամբ։–0–