Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կարող են երկարաձգվել

17.06.2024, 14:23
Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման աշխատանքներին
Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կարող են երկարաձգվել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման աշխատանքներին։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։

Միաժամանակ Ավինյանն անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին։ 

«Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»: 

Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,- ասել է նա։ 

Սուրեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ արդեն պատրաստել են նախագիծը։