Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսը հրաժարվել է փոխհատուցել հայերին, ու նա պատրաստ է փոխհատուցել նաև հայերի կրած վնասը
05.08.2020,
13:00
Միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հայ ձեռներեցների կրած վնասները, որոնք առաջացել են Մոսկվայում հուլիսին գրանցված անկարգությունների ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՌԵՍՈ ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Նիկոլայ Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչները հրաժարվում են փոխհատուցել հայ ձեռներեցների կրած վնասները, որոնք առաջացել են Մոսկվայում հուլիսին գրանցված անկարգությունների ժամանակ, հաղորդում է ՌԲԿ–ն։
Սարկիսովը հիշեցրել է, որ ավելի վաղ իր ընտանիքը հայտարարել է, որ պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում ադրբեջանցի գործարարների սեփականությանը հայերի կողմից հասցված վնասը։
«Այս առաջարկն ուժի մեջ է, և մենք դրանից չենք հրաժարվի», – նշել է նա։
«Միաժամանակ ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Մոսկվայի ադրբեջանական խոշոր գործարար համայնքի կողմից պատասխան քայլեր չկան», – ավելացրել է Սարկիսովը` տեղեկացնելով, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաև մոսկվայաբնակ հայ ձեռներեցների կրած վնասը։
«Հույս ունեմ, որ մեր նախաձեռնությունը վերջապես կընկալվի սթափ մտածող մարդկանց կողմից` անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից և քաղաքական հայացքներից», – նշել է գործարարը։
ՌԲԿ–ն ներկայացնում է Սարկիսովի հայտարարության ամբողջական տեքստը.
«Դիմում եմ ադրբեջանական բիզնես հանրության որոշ ներկայացուցիչներին, որոնք շարունակում են հրահրել և ապակայունացնել ազգամիջյան հարաբերությունները։ Չկիսելով կարծիքն այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները հավասար պատասխանատվություն են կրում Մոսկվայում վերջերս գրանցված իրադարձությունների համար` կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն պաշտպանել իրենց ունեցվածքն ու մասնավոր սեփականությունը։ Բիզնեսը դժվար գործ է։ Մարդիկ, ովքեր դրա մեջ ներդնում են իրենց ողջ ուժն ու ջանքերը, չպետք է մնան ձեռնունայն իրենցից հեռու հակամարտությունների պատճառով` դառնալով օտարատյացության և անպատժելիության զոհ։
Այդ պատճառով մեր ընտանիքն ավելի վաղ իր վրա էր վերցրել պատասխանատվությունը` փոխհատուցել այդ իրադարձությունների ժամանակ հայերի կողմից ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասցված վնասը։ Այդ առաջարկը մնում է ուժի մեջ, և մենք դրանից չենք հրաժարվի։
Միաժամանակ ստիպված եմ ափսոսանքով նշել, որ Մոսկվայի ադրբեջանցի խոշոր գործարար համայնքի կողմից պատասխան քայլեր չկան։ Այս հանգամանքներում, իհարկե, մեր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել նաև մոսկվայաբնակ հայ ձեռներեցների կրած վնասը։
Հույս ունեմ, որ մեր նախաձեռնությունը վերջապես կընկալվի սթափ մտածող մարդկանց կողմից` անկախ ազգությունից, սոցիալական կարգավիճակից և քաղաքական հայացքներից
Աշխատանքն ամենաբարձրագույն մարդկային արժեքներից է։ Հայերի ասամբլեան վստահ է, որ լարված իրավիճակում արհամարհանքը դեպի հարցի կառուցողական լուծումը տանող ճանապարհը չէ, և սփյուռքի հայտնի ներկայացուցիչների դերակատարությունը չափազանց կարևոր է։
Հայտ ներկայացնելու և փոխհատուցում ստանալու պահանջների ձևաթուղթը կներկայացվի ավելի ուշ»։–0–