Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Մյասնիկյան պողոտայի որոշ հատվածներ փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու

09.07.2024, 13:55
Ճանապարհի միջին նորոգման  աշխատանքներով պայմանավորված՝ այսօրվանից Մյասնիկյան պողոտայի որոշ հատվածներ փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու
Մյասնիկյան պողոտայի որոշ հատվածներ փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ. – Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ. - Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր Նորք վարչական շրջան առաջարկվում է տրանսպորտային միջոցներին երթևեկել Արմենակյան կամ Բաբաջանյան փողոցներով: