Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Նախարար․ Հայաստանում նոր բանտի շենքը շահագործման կհանձնվի 3 տարում

08.01.2024, 14:08
Հայտարարվեց տենդեր, որի արդյունքում ընտրվել է հաղթող ընկերությունը
Նախարար․ Հայաստանում նոր բանտի շենքը շահագործման կհանձնվի 3 տարում
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է հանրապետությունում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման ընթացքը։ Նրա խոսքով, բանտի նոր շենքի շահագործման հանձնումը նախատեսվում է երեք տարվա ընթացքում։

«Մենք վերջնականապես կողմնորոշվել ենք նոր ՔԿՀ–ի մոդելի հարցում։ Հայտարարվեց տենդեր, որի արդյունքում ընտրվեց հաղթող ընկերությունը։ Հիմա երկրաբանական և գեոդեզիական եզրակացության կազմման փուլում ենք, որը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2-3 ամսվա ընթացքում»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։

Սրանից հետո, ինչպես նշել է արդարադատության նախարարը, մրցույթ կհայտարարվի նախագծային և հաշվարկային փաստաթղթերի մշակման համար։

Ավելի վաղ Մինասյանը հայտարարել է, որ Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի գործարկումից հետո կփակվեն միանգամից չորս ՔԿՀ–ներ (Հրազդանում, Կոշում, Նուբարաշենում և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը)։ Նոր ՔԿՀ–ում պայմաններ կստեղծվեն 800-850 բանտարկյալների համար։–0–