Նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին կալանավորվեց Արցախում 20–ամյա զինծառայողի մահվան գործով
04.02.2020,
21:15
Արցախում մահացած 20-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն ու համագյուղացիները կիրակի Էջմիածնից Երևան երթ են կազմակերպել՝ դեպքի արդար քննություն կատարելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դ.Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ Դ. Մովսիսյանը նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է։
Արցախում մահացած 20-ամյա զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն ու համագյուղացիները կիրակի Էջմիածնից Երևան երթ էին կազմակերպել՝ դեպքի արդար քննություն կատարելու պահանջով։
ՀՀ Քննչական կոմիտեի տվյալներով՝ հունվարի 30-ին Վահրամ Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։
Զինվորի հարազատներն ու համագյուղացիները չեն հավատում Ավագյանի ինքնասպանության վարկածին՝ ասելով, որ նա հոգեպես կայուն և հանգիստ տղա է եղել և առողջական խնդիրներ չի ունեցել։
Երթի մասնակիցները ցանկացել են տղայի դին հասցնել Երևան։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է մահացած զինծառայողի հորը` համոզելով նրան հուղարկավորել որդուն։ Դավիթ Տոնոյանն ու ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մասնակցել են զինծառայողի հուղարկավորությանը։
Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում սկզբում քրեական գործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով (պատիժը՝ ազատազրկում 3 տարի ժամկետով), սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործը վերաորակվել է այլ հոդվածով։–0–