Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Նախօրեին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 5 քաղաքացու և 5 աճյուն

26.09.2023, 12:44
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից
Նախօրեին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 5 քաղաքացու և 5 աճյուն
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Սեպտեմբեր 25-ին տարբեր Արցախի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն, ևս մեկ քաղաքացի, հաղորդում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կարմիր գյուղից մեկ տարեց կին։ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։

Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։

Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։

Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։–0–