Ներկայացնում ենք բացառիկ կադրեր Վրաստանում վթարի հետևանքով տուժածների տեղափոխումից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./ԱՌԿԱ/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է բացառիկ կադրեր Վրաստանում վթարի հետևանքով տուժածների տեղափոխումից։
Ինչպես նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան Facebook–յան էջում, Վրաստանում վթարի հետևանքով տուժածներից 2–ը տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մեկը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
«Հայտնում ենք, որ Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից երեքը՝ Մ. Մ.(30 տր.), Լ. Մ. (16 տր.) և Ռ. Մ.(12 տր.) տեղափոխվում են Հայաստան և արդեն հատել են վրաց-հայկական սահմանը։ Լ. Մ. և Ռ. Մ տեղափոխվում են.«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ.Մ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Ա. Մ. (40 տր.) և Մ. Մ. (13 տր.) վիճակները ծայրահեղ ծանր են և նրանց Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից», – նշում է դիվանագիտական առաքելությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, ժամը 08:10-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., 1977 թ.) բախվել է արգելապատնեշին և բռնկվել։ Մեքենայում եղել է Հայաստանի 8 քաղաքացի։ Կինն ու երկու անչափահասներ տեղում մահացել են։ Հինգ քաղաքացի հոսպիտալացվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, երկու դեռահասների վիճակը ծանր է։–0–