Рейтинг@Mail.ru
USD
377.69
EUR
446.88
RUB
4.9281
GEL
141.06
2026 թ. փետրվարի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Նորվեգիան Հայաստանին կնվիրաբերի 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ

22.10.2021, 20:55
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը
Նորվեգիան Հայաստանին կնվիրաբերի 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Նորվեգիան Հայաստանին կնվիրաբերի 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Facebook–յան իր էջում։ 

«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար», – նշել է նախարարը։

Նա նաև հայտնել է, որ նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: 

Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5944-ը` մահվան ելքով։–0–