ՊԲ–ն հայտարարություն է տարածել «Եղնիկների» զորամասի և հրամանատար Կարեն Ջալավյանի մասին
13.11.2020,
16:07
Նշվում է, որ տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:
«Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–