Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

ՊԵԿ. արգելվում է ՌԴ–ից 10 հազ. դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը

18.03.2022, 12:13
Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի արտահանման վրա
ՊԵԿ. արգելվում է ՌԴ–ից 10 հազ. դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հատուկ տնտեսական միջոցառումների և հարկադրված միջոցառումների մասին» Ռուսաստանի Դաշնության 2006 թվականի դեկտեմբերի 30-ի № 281-Ф3 օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից որոշում է ընդունվել կիրառելու հատուկ տնտեսական միջոցառում:

«Որոշման համաձայն, արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից 10.000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների արտահանումը (Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022 թվականի մարտի 1-ի «Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական բնույթի լրացուցիչ ժամանակավոր միջոցառումների մասին» № 81 հրամանագրի 1-ին կետի «ж» ենթակետ)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Նշված արգելքը տարածվում է Ռուսաստանի Դաշնությունից կանխիկ արտարժույթի արտահանման վրա (ներառյալ նախկինում ներմուծված), այդ թվում` ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններ: Արգելքը կիրառվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ անկախ վերջիններիս կարգավիճակից (ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ)։ 

ՊԵԿ–ից հայտնում են, որ 10.000 ԱՄՆ դոլարը գերազանցող կանխիկ արտարժույթի և (կամ) արտարժույթով արտահայտված ֆինանսական գործիքների հայտնաբերմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սահմանային հսկողության վայրերում՝ ֆիզիկական անձանց դիտարկման և հարցման ճանապարհով։ 

Արտահանման համար արգելված ֆինանսական միջոցների և ֆինանսական գործիքների հայտնաբերման դեպքում՝ դրանք չեն առգրավվում և պատասխանատվության ենթարկելու միջոցառումներ չեն կիրառվում։ Տրամադրվում են պարզաբանումներ՝ ֆիզիկական անձանց ընտրությամբ և հայեցողությամբ արտարժույթը հասանելի միջոցներով Ռուսաստանի Դաշնությունում թողնելու վերաբերյալ։–0–