Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ՊԵԿ. հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը

17.04.2020, 21:37
Դիմումը հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում
ՊԵԿ. հրապարակվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևը
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու հանդիսանալու դիմումի ձևն արդեն տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Բոլոր շահառուները, իրենց դրամաշնորհները ստանալու նպատակով, էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման համաձայն միանվագ դրամաշնորհ ստանալու դիմումը։

«Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն 060544444 կամ 080000007 հեռախոսահամարներով», – հայտնում են ՊԵԿ-ից։–0–