Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագծում զինծառայողներին սմարթֆոններ ուղարկելուց

27.10.2020, 15:21
ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագծում զինծառայողներին սմարթֆոններ ուղարկելուց
ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագծում զինծառայողներին սմարթֆոններ ուղարկելուց

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ առաջնագծում զինծառայողներին սմարթֆոններ ուղարկելուց և բացառել մարտական ​​գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ չնայած Պաշտպանության նախարարության կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողություների ​​գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում:

«Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշելու համար զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է թիրախավաորել նրանց: Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը և հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը նաև կոչ է անում կտրականապես բացատել մարտական գործողությունների մասին ցանկացած տիպի քննարկումները բջջային կապի միջոցով։

«Միշտ հիշեք, որ այդ խոսակցությունները կարող են հեշտությամբ գաղտնալսվել հակառակորդի կողմից և այս պարագայում դրա հետևանքով նույնպես կարող են թիրախավորվել մեր զինծառայողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-