Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՊՆ ներկայացուցիչ. այս պահին ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին (ՎԻԴԵՈ)

28.09.2020, 13:16
ՊՆ ներկայացուցիչ. այս պահին ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. ՎԻԴԵՈ
ՊՆ ներկայացուցիչ. այս պահին ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտնեց, որ այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր։

«Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին», – ընդգծեց նա` խոստանալով քիչ հետո տեսանյութ հրապարակել։

Նա նաև մեկնաբանեց ադրբեջանական կեղծ լուրերն այն մասին, որ հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր։

«Մենք, իհարկե, հարյուրավոր զոհեր չունենք։ Դա ադրբեջանական կեղծիք է։ Յուրաքանչյուր հաստատված տվյալ ամփոփվում է և հայտարարում ենք, բայց հարյուրավոր զոհեր հաստատ չունենք», – նշեց նա։

Նա նաև ասաց, որ բազմաթիվ դիմումներ են ստանում բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու մասով։

«Նման անհրաժեշտություն չկա։ Եթե լինի նման անհրաժեշտություն, պաշտոնապես կիմանաք։ ՀՀ կառավարությունը, համապատասխան մարմինները, համապատասխան գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այդ ուղղությամբ և կասեն, թե որքան հյուրատուն է անհրաժեշտ, որքան ապաստարան, որ տարիքային խմբի, ինչքան բնակչության համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ չկա մասսայական տեղհանում հասկացությունը, այսինքն` խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում», – ընդգծեց Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի կորուստներ (մոտ 200 մարդ), կորցրել է նաև տեխնիկա։ Մասնավորապես, ոչնչացվել է 33 տանկ և ԲՄՊ, 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 2 ինժեներական զրահամեքենա։ 

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 31 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–