ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհից հետո պաշտոնից ազատվել է 2–րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը
19.01.2023,
11:20
ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի հրամանագրով, 2–րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհից հետո, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 19-ին, ժամը 01:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։
Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։-0-