Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Պապիկյանը հայտնել է, թե երբ շահագործման կհանձնվի ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև–Աղվանի ճանապարհահատվածը (ՖՈՏՈ)

25.10.2021, 13:49
Պապիկյանը նաև նշել է, որ ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ
Պապիկյանը հայտնել է, թե երբ շահագործման կհանձնվի ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև–Աղվանի ճանապարհահատվածը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող Տաթև–Աղվանի ճանապարհահատվածը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ 

Պապիկյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր այցելել է Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։ 

«Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ», – նշել է Պապիկյանը։–0–