Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Փաշինյան. հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև բաշխվել է 70.3 միլիարդ դրամ

11.05.2020, 10:30
Փաշինյան. հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև բաշխվել է 70.3 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./ԱՌԿԱ/. Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև բաշխվել է 70.3 միլիարդ դրամ:

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 17 միջոցառում, որոնցից յոթը վերաբերում է բիզնեսին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն (գյուղատնտեսություն, տուրիզմ, ՓՄՁ, միկրոբիզնես, ՏՏ և այլ ոլորտներ), ինը միջոցառման միջոցով սոցիալական աջակցություն է ցուցաբերվում բնակչության տարբեր խմբերին, ևս մեկ միջոցառում բնապահպանական է։–0–