Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+29

Փաշինյան․ որոշվել է չեղարկել էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը

26.01.2025, 15:11
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին, հայտարարել է, որ որոշվել է չեղարկել էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը՝ 3000 դրամը
Փաշինյան․  որոշվել է չեղարկել էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին, հայտարարել է, որ որոշվել է չեղարկել էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարվող տուրքը՝ 3000 դրամը։

«21-րդ դարում արդեն առանց նույնականացման քարտի հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել, 2025-ի վերջին, 2026-ի սկզբին մենք արդեն թվայնացման բավական մեծ հատված իրականացրած ենք լինելու», – ասաց Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, որ ամբողջ համակարգը բավականին բարդ է, և ոչ բոլորը կարող են ճիշտ օգտվել դրանից՝ Փաշինյանը հայտարարեց․ «Մարդը պետք է հասկանա, որ ներդրում է անում իր հետագա կյանքի կազմակերպման համար»։

«Այս կարգավորումներից եթե քաղաքացիները օգտվեն, այս տարվա հայտարարագրի արդյունքում մինչև 70 մլրդ դրամ կարող է վերադարձնենք քաղաքացիներին։ Սա նաև բյուջեի համար ծախս է, պետք է զգույշ լինենք, որ անհամաչափ ծախսեր չգեներացնենք, որը հնարավոր չլինի ինչ-ինչ պատճառներով վճարել»,- ասաց նա։