Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Փաշինյանն առաջարկում է հրաժարվել համաներման ինստիտուտից

15.02.2019, 17:03
ՀՀ վարչապետն առաջարկում է հրաժարվել կալանավորների համաներման ինստիտուտից։
Փաշինյանն առաջարկում է հրաժարվել համաներման ինստիտուտից

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ կառավարության նիստում խոսեց կալանավորների համաներման ինստիտուտը փոխարինելու լուծումների որոնման անհրաժեշտության մասին։

Հայաստանի կառավարությունն ուրբաթ նիստում հաստատեց  քննչական մեկուսարանում մեկ օր մնալը քրեակատարողական հիմնարկում մեկուկես օրվան հավասարեցնելու օրենսդրական նախաձեռնությունը։ Հաշվարկը կատարվում է` հաշվի առնելով մեկուսարանում ձերբակալվածների և կալանավորվածների պահումն ավելի խիստ է, քան ՔԿՀ–ում։ Միաժամանակ, օրենքը հետադարձ ուժ չի ունենա, քանի որ քրեական հազարավոր գործերի վերանայման անհրաժեշտություն կառաջանա, ինչը կհանգեցնի դատարանների գերբեռնվածությանը։

«Ցավոք, այսօր հանցավորության մակարդակով որոշակի խնդիրներ կան, ունենք հանցավորության մակարդակի նվազեցման խնդիր, այդ թվում` հաշվի առնելով, որ համաներմամբ ազատ արձակված անձինք ռեցիդիվի պատճառով կրկին ճաղերի հետևում են հայտնվում»,– ասաց Փաշինյանը։
Ինչպես կարծում է վարչապետը, համաներումը նշանակում է բոլոր համաներվածների համահարթեցում և չի ապահովում անհատական մոտեցում, ինչի կապակցությամբ նա առաջարկեց համաներման փոխարեն կիրառել պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմներ։

«Ընդհանրապես, ես կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն չպետք է արվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն, ի վերջո, գործարկելու միջոցով», - ասաց ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով, դա թույլ կտա գնահատել կոնկրետ մարդու վարքը` ավելի գիտակցված և հավասարակշռված որոծումներ ընդունելով։

2019 թվականի հունվարի վերջի դրությամբ, համաներմամբ ազատ արձակված 581 անձանցից 30–ը կրկին հանցագործություն են կատարել։ -0-